Ապրիլի 19 2017
18010438 1688882527803597 4079510606511503579 n

ԵՄՀ-ի ներկայացուցիչը մասնակից է դարձել Մասարիկ համալսարանի (Masaryk University) կողմից կազմակերպված MUST week 2017 ծրագրին

18010322 1688882537803596 4848045143570131741 nԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի աշխատակցուհի Մարիամ Ջիլավյանը ապրիլի 9-15-ը գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում՝ մասնակցելու Մասարիկ համալսարանի (Masaryk University) կողմից կազմակերպված MUST week 2017 ծրագրի 2-րդ շաբաթվա վերապատրաստմանը:


Ծրագրում ընդգրկված էին աշխարհի տարբեր բուհերից ժամանած 21 մասնակիցներ: Ժամանման օրը բոլոր մասնակիցները ունեցան ոչ պաշտոնական հանդիպում, ծանոթացան միմյանց հետ և ճաշակեցին ազգային ուտեստներ: Արդեն պաշտոնական ծրագրում ներառված էին հանդիպումներ համալսարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, քննարկումներ, իրավիճակային ուսումնասիրություններ, ինչպես նաև կառուցողական սեմինարներ նախագծերի կառավարման, արդյունավետ պրեզենտացիաների, չեխերենի և այլ թեմաների շուրջ: Մասնակիցները նաև ունեին ժամանակ ներկայացնելու իրենց բուհերը և Մարիամը նույնպես ներկայացրեց, նախ Հայաստանի աշխարհագրական դիրքը, ապա ԵՄՀ պատմությունը, ինքնությունը, կառուցվածքային հիմնական առանձնահատկությունները, միջազգային համագործակցության հնարավորությունները և այլ հետաքրքիր մանրամասներ:

Ծրագրի վերջին երկու օրը նախատեսված էր անցկացնել մայրաքաղաք Պրահայում: Որտեղ էլ մասնակիցները նախ այցելեցին կրթության միջազգային համագործակցության հարցերով զբաղվող ազգային գրասենյակ: Ծանոթացան Չեխիայում սովորելու և վերապատրաստվելու հիմնական առանձնահատկություններին, ծրագրերին և քննարկեցին առկա հնարավորությունները: Այնուհետև գիդի ուղեկցությամբ շրջեցին քաղաքի պատմամշակութային վայրերով, ծանոթացան պատմությանը և նշեցին Զատկի տոնը:

Ձեռքբերված գիտելիքները, փորձը ԵՄՀ վերադառնալուց հետո Մարիամն անշուշտ պատրաստվում է կիրառել գործնականում, ինչպես նաև փոխանցել գործընկերներին և ուսանողներին: