Փետրվարի 07 2019
IMG 4830

ԵՄՀ-ն հրատարակել է «Կիրառական քրեաբանության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտագործնական ձեռնարկը

IMG 4861Լույս է տեսել իրավագիտության ամբիոնի ասիստենտ, Միջազգային անվտանգության ԱԱ երրորդ դասի խորհրդական (գեներալ-մայոր), իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանի հեղինակած «Կիրառական քրեաբանության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտագործնական ձեռնարկը, որը երաշխավորված է Եվրասիա միջազգային համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Ձեռնարկը  նվիրված է Հայաստանի Հանրապետությունում կիրառական քրեաբանության (կրիմինալոգիայի) արդի որոշ հարցերի լուսաբանմանը: Ձեռնարկում ներկայացվում են լատենտային հանցավորության բնութագրման մոտեցումները, պատճառական համալիրը, հետազոտության մեթոդները և դրա դեմ պայքարի միջոցները, մասնագիտական գրականության և գործող օրենսդրության մեջ հանցավորության կանխարգելման ուղղությունների տարանջատումը, հանցավորության կանխարգելման իրավական կարգավորման կատարելագործման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։

Ձեռնարկը օգտակար կլինի իրավակիրառ ոլորտի աշխատողների, իրավաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների, համապատասխան միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների համար: