Փետրվարի 06 2019
IMG 4753

ԵՄՀ-ն կազմակերպեց վեբինար Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետի ներկայացմամբ

IMG 4763Ս․թ․ փետրվարի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Էրազմուս Պլյուս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց վեբինար, որը վարեց  Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի  (ԺԼԵԿ) ծրագրերի ղեկավար,  գործադիր տնօրենի տեղակալ Սուսաննա Սլիվենսկին։ Վեբինարի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել  ԺԼԵԿ ծրագրի 2020-2023թթ գործընթացներին և խթանել վերջիններիս տարածումը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հանգամանալից ծանոթացան ծրագրի առաքելությանը, տեսլականին, թեմատիկ ոլորտներին, ծրագրային առաջնահերթություններին, IMG 4772անդամակցմանը։

Վեբինարի ավարտին մասնակիցները զեկուցողին ուղղեցին պարզաբանող հարցեր։

Հանդիպումը ամփոփեց վեբինարի կազմակերպիչ Լուսինե Ֆլջյանը, որը մանրամասն ներկայացրեց ծրագրերին դիմելու ընթացակարգը։