Ապրիլի 03 2019
IMG 6796

ԵՄՀ-ն մասնակցեց գրագողության և ակադեմիական բարեվարքության քաղաքականության վերաբերյալ հետազոտությանը

IMG 6823Գրագողությունը ամենամեծ մարտահրավերն է գիտական միջավայրին, իսկ առաջին հերթին՝ այն ահազանգ է հենց գիտակրթական հաստատություններին։ Վերջին քսանամյակում այս խնդիրն առավել ցայտուն է դարձել․ տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի, որպես տեղեկատվության պահպանման և փոխանցման աղբյուրի տարածումն էապես ավելացրել է ակադեմիական անազնվության դրսևորման չափերն ու ձևերը։

Եվրասիա միջազգային համալսարանը, կարևորելով կրթական համայնքի իր ներկայացուցիչների՝ միմյանց ակադեմիական աշխատանքի նկատմամբ հարգանքը և ճանաչելով մտավոր սեփականության որոշակիացման և պաշտպանման կարևորությունը, ս․թ․ ապրիլի 2-ին մասնակցեց բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների շրջանում իրականացվող Եվրոպայի խորհրդի  խոշոր հետազոտական ծրագրին ՝ IMG 6827<<Կովկասում, Ղազախստանում և Թուրքիայում ակադեմիական բարեվարքության քաղաքականություն (ԿՂԹԱԲՔ/PAICKT) >> թեմայով։ Հանդիսանալով հետազոտական թիմում ընդգրկված բուհ՝  ԵՄՀ-ն հյուրընկալեց Միացյալ Թագավորության Քովենթրի համալսարանից Այրին Գլենդինինգին, որը ծրագրի գխավոր համակարգողն է, նույն համալսարանի ներկայացուցիչ Տիջանա Ռիզնիցին,  Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մենդել համալսարանի դոկտոր Դիտա Դլաբոլովային և ծրագրի հայաստանյան համակարգող Մկրտիչ Տոնոյանին։ Միջազգային հետազոտողներին ԵՄՀ-ում առաջինը դիմավորեց բուհի ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Ս․Օհանյանը։ Ռեկտորը ներկայացրեց գրագողության և ակադեմիական ազնվության ուղղությամբ բուհի վարած քաղաքականությունը և կարևորեց հետազոտող խմբի աշխատանքները՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կներգործի կրթական ռազմավարության և քաղաքականության վրա ազգային ու միջազգային մակարդակներով։

Այցի ընթացքում հետազոտողները հանդիպումներ ունեցան նաև ԵՄՀ ուսանողների հետ։