Հունիսի 17 2019
IMG 1311

ԵՄՀ ասպիրանտին շնորհվեց գիտական աստիճան

Երևանի պետական համալսարանում գործող ԲՈԿ-ի 015 Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ Արմինե Զավենի Գալստյանին շնորհվեց տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.02 թվանիշով) գիտական աստիճան։

ԵՄՀ ասպիրանտի ատենախոսության թեման էր «Բնակչության եկամուտների ձևավորման և ապահովման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»։

Այսօր՝ս․թ․հունիսի 17-ին, Արմինե Գալստյանին շնորհավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Ռեկտորը մաղթեց վերջինիս մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ: