Դեկտեմբերի 18 2017
IMG 0832

ԵՄՀ-ն խրախուսում է  ուսանողների գիտահետազոտական գործունեությունը

2017թ. դեկտեմբերի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերենսIMG 0852 դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական ամենամյա գիտաժողով, որի հիմնական նպատակն էր բացահայտել երիտասարդ հետազոտողներին: Միջոցառման պաշտոնկան բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով շնորհակալություն հայտնեց ինչպես Եվրասիա միջազգային համալասարանի, այնպես էլ   Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին  գիտաժողովին մասնակցելու համար և կարևորեց  ուսանողական գիտաժողովի աշխատանքները՝ որպես  նոր ուղի երիտասարդական գիտական ներուժի բացահայտման ճանապարհին: Այնուհետև «Բարձրագույն կրթության միջազգայնացումը ՀՀ-ում» թեմայով զեկույցով հանդես եկան ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը, ով ներկայարեց Էրազմուս+ «Հարմոնի» ծրագրի շրջանակներում արված հետազոտության էությունը, ընթացքը և առկա բացթողումները:IMG 1141

Գիտաժողովին  առանձնահատուկ մասնակցություն ցուցաբերեցին նաև միջազգային ուսանողները. մասնավորապես ԵՄՀ ֆարմացիա ամբիոնի նախապատրաստական կուրսի ուսանող Ահմեդ Աբդուլջաբար Մոհամեդ Ալջաֆալը, ով հանդես եկավ «Քաղաքակրթության օրրան» թեմայով՝ ներկայացնելով քաղաքակրթության ծագումը, զարգացումը և Իրաքի Իսլամական Հանրապետության պատմական ընթացքը այդ զարգացման ճանապարհին:

Այնուհետև, ըստ օրակարգի գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց տնտեսագիտության, իրավագիտության և կրոնի պատմության, օտար լեզուների և գրականության,  մանկավարժության բաժիններով։ Տնտեսագիտության բաժնում աշխատանքները վարում էր Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ՝ տ․գ․թ, դոցենտ Աշոտ Մարդոյանը, իրավագիտության և կրոնի պատմության բաժնում՝ IMG 1052իրավագիտության ամբիոնի վարիչ՝ ի․գ․դ․,պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը, օտար լեզուների, գրականության և մանկավարժության բաժնում՝ օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ՝ բ․գ.թ․ Սոնա Հակոբյանը։  Յուրաքանչյուր բաժնում ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական-վերլուծական աշխատանքները տարբեր թեմաներով։ Յուրաքանչյուր զեկուցողի ուղղվեցին տարաբնույթ հարցեր իր կատարած հետազոտության շրջանակներում։ 

Գիտաժողովի աշխատանքները ամփոփվեցին  վկայականների հանձնման արարողությամբ:

Հավելենք, որ գիտաժողովը կրում է ամենամյա բնույթ, միտված է խրախուսելու և ակտիվացնելու ուսանողների գիտահետազոտական գործունեությունը: