Հոկտեմբերի 10 2017
22308969 1939017732790074 3165644793797461926 n

ԵՄՀ Որակի ապահովման ուսանողական հանձնախմբի անդամների ընտրության մրցույթ

#volunteering #quality_assurance_centre_of_EIU

Եվրասիա միջազգային համալսարանը՝ կարևորելով կրթության որակի ապահովման գործընթացում ուսանողների մասնակցությունը, Ուսանողական խորհրդի շրջանակներում ստեղծել է որակի ապահովման հանձնախումբ՝ համալսարանի մասնագիտական կրթական ծրագրերի որակի գնահատման և բարելավման գործընթացներում ուսանողների ներգրավման նպատակով: Հանձնախմբի անդամները փոփոխվում են ամեն տարի՝ նոր ուսանողների մասնագիտական գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն ընձեռելու նպատակով։

Որակի հանձնաժողովում կարող են ներգրավվել ԵՄՀ այն ուսանողները, ովքեր ցանկանում են՝

1f4caմասնակցել ուսումնական գործընթացների որակի գնահատմանը,
1f4caիրականացնել հետազոտություններ՝ ուսանողներին հուզող հարցերի վերաբերյալ,
1f4caհամագործակցել ԵՄՀ «Որակի ապահովման կենտրոնի» և որակի ամբիոնային գործակալների հետ,
1f4caիրականացնել ԵՄՀ որակի ներքին ապահովման համակարգին առնչվող այլ աշխատանքներ:

Բոլոր մասնակից ուսանողները կստանան ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ (լավագույնները նաև ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐ) ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի կողմից:

Մրցույթին մասնակցելու համար ԵՄՀ ուսանողները կարող են ներկայացնել դիմում հետևյալ հղումով․
https://goo.gl/forms/lKal2zW7rY8N5Eoy1

23f3Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ: