Մարտի 29 2017
Image 2

ԵՄՀ պատվիրակության այցը Իտալիայի Սապիենցա համալսարան

Image 3ԵՄՀ պատվիրակությունն այժմ գտնվում է Իտալիայի Սապիենցա համալսարանում, որտեղ ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման (Harmony) ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամները քննարկում են բուհերի միջազգայնացման արդյունավետ ուղիներ՝ այս անգամ ուսումնասիրելով Իտալիայի Սապիենցա համալսարանի լավագույն փորձը:

Առաջին օրվա ընթացքում ներկայացվեց միջազգայնացման տարբեր գործիքների ներդրման վերաբերյալ համալսարանի փորձը, ինչպես նաև կոնսորցիումի անդամների միջև (շուրջ 15 բուհ) կնքվեց հուշագիր՝ միջազգայնացման ուղղությամբ համատեղ ջանքերի, նախագծերի իրականացման պատրաստակամությունը նախանշելով:Image 4 e1490793896529 Հայաստանի, Պորտուգալիայի և Բելառուսի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում իրականացված հարցման արդյունքները, վերլուծությունը, որի հիման վրա առաջիկայում կոնսորցիումի անդամները կներկայացնեն միջազգայնացմանն ուղղված բարելավման առաջնահերթություններ, առաջարկներ ինչպես նշված երկրների նախարարություններին (համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով), այնպես էլ բուհերին: 
Harmony ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2018 թվականի սեպտեմբերին: Ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվում համագործակցել միջազգային առաջատար բուհերի հետ, իրականացնել նորարարական և փոխանակման ծրագրեր:
 Ծրագրի շրջանակում նախատեսվում է միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության մեթոդոլոգիաների մշակում, միջազգային գործունեության միջազգային փորձի ուսումնասիրություն, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի միջազգային գործունեության վերլուծություն, միջազգայնացման ռազմավարության ընդհանուր և հենքային մշակում, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացում: