Նոյեմբերի 17 2017
IMG 4918

ԵՄՀ ռեկտոր Ս.Օհանյանի շնորհավորական խոսքը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի´ եվրասիականներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

Մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ է հատկացրել կրթությանը, աչքի ընկել կրթվելու և կրթելու յուրահատուկ նպատակամղվածությամբ ու ջանասիրությամբ, հետևաբար Ուսանողների միջազգային օրը կարծես թե դարձել է հայ ժողովրդի ազգային տոնը:

Հարգելի´ ուսանողներ, թող որ  այսօրվա խանդավառությունն ու բարձր տրամադրությունը ձեզ ուղեկից լինեն ողջ ուսումնական տարվա ընթացքում` պարգևելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ :

Համոզված եմ, որ դուք կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն և դարձնել մեր երկիրն այնպիսին, ինչպիսին երազում ենք բոլորս:
Մաղթում եմ Ձեզ դառնալ որակյալ մասնագետներ, որ ձեր ցանկացած գործունեություն լինի ազնիվ` նպատակաուղղված մեր ազգային վեհ գաղափարների իրականացմանը:

ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան