Դեկտեմբերի 09 2016
IMG 1587

     ԵՄՀ ուսանողների փորձը Վարշավայի բնական գիտությունների համալսարանում

IMG 1608 1Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները շարունակում են ներկայացնել Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում արտերկրում ստացած իրենց գիտելիքները  ԵՄՀ մյուս ուսանողներին: Հերթական հանդիպումը կայացավ 2016թ. դեկտեմբերի 9-ին, որին ներկա էին ԵՄՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը: Հանդիպմանը իրենց զեկույցներով հանդես եկան «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Մհեր Հայրապետյանը և նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Եղիազարյանը, ովքեր իրենց ուսումնառության մեկ կիսամյակը անցկացրել էին Վարշավայի բնական գիտությունների համալսարանում:

      Հանդիպման առաջին մասում Մհեր Հայրապետյանը ներկայացրեց «Նախագծերի մշակում և կառավարում» թեման: Նա իր խոսքում հակիրճ անդրադարձավ նախագծերի մշակման նոր մոտեցումներին և, որպես պրակտիկ օրինակ, ուսանողներին ներկայացրեց իր կողմից մշակված նախագիծը, որը Վարշավայի բնական գիտությունների համալսարանում արժանացել էր հավանության, նաև ցույց տվեց դրա արդյունավետ կառավարման հնարները: Ներկայացված զեկույցի շուրջ ուսանողները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնց Մ. Հայրապետյանը տվեց հստակ պատասխաններ: 

      Հանդիպման երկրորդ մասում Սվետլանա Եղիազարյանը ներկայացրեց  «Միջմշակութային կոնֆլիկտների կառավարումը կազմակերպություններում» թեման, խոսեց միևնույն կազմակերպությունում տարբեր մշակույթներ կրող մարդկանց փոխհարաբերությունների մասին,  կարևորեց նրանց երկխոսության հմտությունները և այլոց մշակույթը ընկալելու ճկունությունը:Svet Ս. Եղիազարյանը օրինակների միջոցով ցույց տվեց, որ հենց այդ երկխոսության բացակայությունը շատ հաճախ առաջացնում է կոնֆլիկտներ կազմակերպությունում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է անհամաձայնության ոչ միայն անձնակազմի կառավարման գործընթացում, այլև խոչընդոտում է կազմակերպության  առաջընթացին:

     Ս. Եղիազարյանի զեկույցը ևս աչքի ընկավ իր հետաքրքրությամբ, ինչի ապացույցը հարցադրումների բազմազանությունն էր, որոնք առնչվում էին ինչպես ներկայացված թեմային, այնպես էլ ուսումնառության ընթացքում տարբեր մշակույթներ ներկայացնող ուսանողների միջև փոխհարաբերություններին:

Հանդիպման ավարտին թե՛ Մհեր Հայրապետյանը և թե՛ Սվետլանա Եղիազարյանը խորհուրդ տվեցին ուսանողներին հավատալ սեփական ուժերին և ձգտել նվաճել նորանոր բարձրունքներ ոչ միայն սեփական երկրի կրթության ասպարեզում, այլ նաև օգտվել միջազգային ծրագրերից և ներդնել առավել արդի մեթոդներ հենց այդ կրթության ոլորտում: