Ապրիլի 29 2019
58419523 2266674510238539 5951348380327215104 n

ԵՄՀ ուսանողները մասնակցեցին «Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019» մրցույթին

58384081 2266673033572020 4520424062240948224 n58583730 2266673210238669 136432526670430208 nՍ․թ․ ապրիլի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները մասնակցեցին «Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019» մրցույթին, որը կազմակերպել էր «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ իրավապաշտպան» ՀԿ-ն և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Մրցույթին Արմինե Ավետիսյանը ներկայացավ «Մտավոր սեփականության ոլորտում կատարվող իրավախախտումների էությունը, դրանց դեմ պայքարի առանձնահատկությունները և արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով, իսկ Աննա Մկրտչյանը՝ «Սոցիալական ցանցեր. 58594626 2266673713571952 8080441485171884032 nիրավահարաբերությունների բնույթը, կարգավորումները սոցիալական ցանցերում: Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները համացանցում» թեմայով։

Վերջիններիս զեկույցները մրցութային հանձնաժողովը ընդգրկել էր լավագույն տաս աշխատանքների շարքում։

Մրցույթին ավարտին ԵՄՀ ուսանողները ստացան հավաստագրեր։