Նոյեմբերի 15 2017
evrazia e1510726833408

ԵՄՀ ուսանողը կիսվում է  արտասահմանում ստացած իր գիտելիքներով

IMG 4395Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը  Վալենսիայի համալսարանում մեկ կիսամյակ անցկացրած «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մերիլին Գասպարյանը 2017թ. նոյեմբերի 14-ին ներկայացրեց զեկույց «Բրենդային հաղորդակցություն» թեմայով: Թեմայի շրջանակներում Մ.Գասպարյանը խոսեց «Բրենդ» հասկացության, մարքեթինգում բրենդի դերի մասին, ծանոթացրեց նաև «վիրուսային մարքեթինգ» հասկացության հետ, ներկայացրեց համաշխարհային բրենդերի օրինակներ, դրանց զարգացումը ժամանակին զուգընթաց: Տեսական նյութը առավել ըմբռնելի դարձնելու նպատակով Մ.Գասպարյանի զեկույցը ուղեկցվում էր տեսահոլովակներով, որոնցից հետո ծավալվում էին ակտիվ քննարկում-բանավեճեր:

Intro Erasmus1

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, մագիստրանտները, պրոֆեսորադասախոսական կազմը, միջազգային ուսանողները: