Մայիսի 18 2021
thumbnail image9 copy

ԵՄՀ իրավագիտության մագիստրոսը ողջունում է Վարշավայի բնական գիտությունների համալսարանից

Եվրասիա միջազգային համալսարանի «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Նարինե Գալստյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով մեկնել է Լեհաստան, որտեղ 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը կստանա Վարշավայի բնական գիտությունների համալսարանում:

Նարինեն իր ջերմ ողջույններն է հղում Վարշավա մայրաքաղաքից և մեզ հետ կիսվում իր տպավորություններով.

«Ջերմ ողջույններ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից:
Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով դասերի հիմնական մասն անցնում է առցանց: Սակայն դա խոչընդոտ չէ` ուսումնառության նոր մեթոդներին ծանոթանալու, անհարժեշտ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար:
Արդեն հասցրել եմ լինել Լեհաստանի այլ քաղաքներում ևս, ծանոթանալ լեհական մշակույթին և պատմությանը, ինչպես նաև ձեռք բերել ընկերներ աշխարհի տարբեր երկրներից:
Էրազմուս+ ծրագիրը լավագույն հնարավորությունն է`բացահայտել ինքդ քեզ և աշխարհը նոր տեսանկյունից: Միջազգային փորձի շնորհիվ ՝ ունեմ լավագույն հնարավորությունը. այստեղ ստացած գիտելիքներն օգտագործել Հայաստանում և ավելի հմտորեն տիրապետել մաանագիտությանս:

Խորհուրդս է բոլոր ուսանողներին՝շատ աշխատասիրություն, համառություն և հավատ դեպի երազանք… և երազանքը կդառնա իրականություն»: