Օգոստոսի 27 2021

Էրազմուս+ փոխանակման ծրագրի նոր հնարավորություն Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Իսպանիա)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) հետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Դիմել կարող են բակալավրի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողներ, ովքեր 2021-2022թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն   Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում:

Բակալավրի ուսանողները պետք է լինեն առնվազն մեկ տարվա ԵՄՀ ուսանող:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ հոկտեմբերի 10ը հետևյալ հասցեով՝ https://forms.office.com/r/Gukv8r5f6r 

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 կամ իսպաներենի B1 մակարդակ: Առաջնությունը կտրվի իսպաներենին տիրապետող թեկնածուներին:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին: