Դեկտեմբերի 11 2019
IMG 8710 scaled

Իսպանիայի Վալենսիա համալսարանում ուսումնառությունը շարունակած ԵՄՀ ուսանողը կիսում է իր արտասահմանյան փորձն ու գիտելիքները

Ս.թ. դեկտեմբերի 10-ին Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Վալենսիա համալսարանում (Իսպանիա) մեկ կիսամյակ ուսումնառությունը շարունակած ԵՄՀ «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Կարապետյանը ներկայացրեց զեկուց՝ «Անգլերենի՝ որպես օտար լեզվի կիրառությունները» թեմայով։

Իր զեկույցի ներածական մասում Միլենան ներկայացրեց աշխարհում ամենաշատ խոսվող լեզուների վիճակագրությունը, անդրադարձավ ինտերնետ տիրույթում ամենից կիրառվող լեզուներին, խոսեց օտար լեզվի ուսումնառության առանձնահատկությունների մասին՝ համեմատականներ անցկացնելով վաղ և ուշ տարիքում օտար լեզվի յուրացման միջև:

Իր հետազոտության մեջ Միլենան առանձնացրեց տեսաբան Ռեիդսի ուսուցման ոճերը, որից հետո հանդիպման 48390418 343111619851652 7901098988219138048 nմասնակիցներին առաջարկեց թեսթի միջոցով պարզել իրենց սեփական ոճը:

Հանդիպումն ամփոփվեց Միլենային ուղղված հարցադրումներով:
Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, թեմայով հետաքրքրված անձիք: