Ապրիլի 14 2021
173260162 5728104010548075 2641642922110730963 n

ԵՄՀ ուսանողուհին ողջունում է Իսպանիայի Վալենսիա համալսարանից

Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիդիա Սահակյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով մեկնել է Իսպանիա, որտեղ 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը կստանա Վալենսիա համալսարանում:
Լիդիան իր ջերմ ողջույններն է հղում Վալենսիա քաղաքից և մեզ հետ կիսվում իր տպավորություններով.
«Բարև Ձեզ, մի փոքր պատմեմ իմ առօրյայից:
Վալենսիա քաղաքում կորոնավիրուսի հետևանքով բավականին երկար ժամանակ դասընթացները անցկացվել են առցանց տարբերակով, սակայն, բարեբախտաբար, ապրիլի 13-ից արդեն համալսարանը անցում կատարեց հիբրիդ համակարգի. այլ կերպ ասած՝ մեկ շաբաթ առցանց է լինելու ուսումնառությունը, մեկ շաբաթ դեմ առ դեմ համակարգով և, իհարկե, պահպանելով բոլոր հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Դասերն առցանց տարբերակով նույնպես անցնում են շատ բովանդակալից և հետաքրքիր։Այստեղ մեծ տեղ է տրվում խմբային աշխատանքներին և ստեղծագործ մտքին։
Չնայած խիստ սահմանափակումներին՝ հասցրել եմ նաև փոքր-ինչ ծանոթանալ իսպանական մշակութին՝ այցելելով մերձակա քաղաքներ, համտեսելով ազգային ուտեստները, շփվելով տարբեր մշակույթ կրող անձանց հետ։
Վստահեցնում եմ՝ Էրազմուսը լավագույն մասնագետը դառնալու ամենաճիշտ դպրոցն է»: