Ապրիլի 16 2021
174685533 5738271506197992 5885679296806692506 n

Իսպանիայի Վալենսիա համալսարանում է ԵՄՀ փոխանակման ծրագրի ուսանողը

Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Այվազյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը շարունակում է Վալենսիա համալսարանում:
Մարիամն իր ողջույններն է հղում Վալենսիա քաղաքից և մեզ հետ կիսվում իր տպավորություններով.
«Ողջույններս բոլորին: Այստեղ՝ Վալենսիայում, ամեն ինչ հիանալի է ` համալսարանը, եղանակը, միջավայրը , ծովը… ամեն ինչը:
COVID-19-ի հետ կապված կան որոշակի սահմանափակումներ, սակայն դա մեզ չի խանգարում վայելել այն ամենը, ինչ մեզ տրված է:
Դասերը մի քանի օր է՝ վերսկսվել են հիբրիդ ձևաչափով (լսարանային և առցանց): Դասերը անցնում են շատ հետաքրքիր. դասախոսներն ուսուցանում են ամեն ինչ մանրամասն և նույնն էլ պահանջում են մեզնից:
Հանձնարարությունները հիմնականում լինում են խմբային, որը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել նոր շրջապատ, ձեռք բերել նոր ընկերներ տարբեր երկրներից, ինչպես նաև տալ և ստանալ նոր գիտելիքներ:
Այս ընթացքում հասցրել ենք նաև այցելել պատմական և շատ գեղեցիկ իսպանական քաղաքներ, վայրեր Էրասմուս+ ծրագրի մասնակից այլ ուսանողների հետ»: