Հունիսի 01 2021
img 4055

Լեհաստանի Լոդսի համալսարանում կրթությունը շարունակած ԵՄՀ ուսանողուհին կիսվեց փորձառությամբ

Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական հանդիպումը Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողի ներկայացմամբ: Այս անգամ իր փորձառնությամբ կիսվեց Լեհաստանի Լոդս համալսարանում կրթությունը շարունակած Գոհար Վարդանյանը («Կառավարում» մասնագիտություն, բակալավրիատ):  48390418 343111619851652 7901098988219138048 n

Հանդիպման ընթացքում Գոհարը ներկայացրեց հյուրընկալած բուհը, նրա առանձնահատկությունները, կառուցվածքը, կրթական ծրագրերը, դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը:

Հանդիպամն մասնակից ուսանողներին հետաքրքրեց Գոհարի՝ նախքան շարժունակությունը և դրա ընթացքում հաղթահարած խոչընդոտներն և նվաճումները, ինչի մասին Գոհարը կիսվեց մեծ ոգևորությամբ: