Մայիսի 19 2021
slide1 1

ԵՄՀ մագիստրոսները ուսումնառությունը կշարունակեն Հռոմի Սապիենզայի համալսարանում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գոհար Համբարձումյանը և «Նախագծերի կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Նանե Օսյանը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում 2021-2022 ուստարվա Աշնանային կիսամյակի ուսումնառությունը կշարունակեն Հռոմի Սապիենզայի համալսարանում։ 48390418 343111619851652 7901098988219138048 n

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը շնորհավորում է Գոհարին և Նանեին գրանցած հաղթանակի կապակցությամբ, մաղթում հաջողություններ ուսումնառության գործընթացում և նշում, որ մենք ուշիուշով կհետևենք Եվրոպայում գրանցած նրանց հաջողություններին։