Մայիսի 27 2021
photo

ԵՄՀ մագիստրոսները ուսումնառությունը կշարունակեն Չեխիայի Մասարիկի համալսարանում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհիներ Անահիտ Միքայելյանը և Լիլիթ Բաբայանը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում 2021-2022 ուստարվա Աշնանային կիսամյակի ուսումնառությունը կշարունակեն Չեխիայի Մասարիկի համալսարանում։ 48390418 343111619851652 7901098988219138048 n

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը շնորհավորում է Անահիտին և Լիլիթին գրանցած հաղթանակի կապակցությամբ, մաղթում հաջողություններ ուսումնառության գործընթացում և նշում, որ մենք սիրով կհետևենք Եվրոպայում գրանցած նրանց հաջողություններին։