Մայիսի 24 2017
thumbnail IMG 8447 2

Erasmus + միջազգային փոխանակման ծրագրի մասնակից իրավաբան մագիստրանտը շրջանառում է իր գիտելիքները

ԵՄՀ իրավագիտության ամբիոնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Հասմիկ Զաքարյանը ուսումնառության մեկ կիսամյակը անցկացրել է Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկ  համալսարանում:thumbnail IMG 8443

Ուսումնառության ընթացքում Հ.Զաքարյանը ուսումնասիրել է մի շարք տեսական և գործնական նշանակություն ունեցող առարկաներ, այդ թվում կապված մարդու իրավունքների միջազգային և եվրոպական պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:

Կարևորելով անձի աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը՝ Հ.Զաքարյանը Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների ուշադրությանը ներկայացրեց ծնողական արձակուրդին վերաբերող հիմնախնդիրները և այդ կապակցությամբ վերլուծեց Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը՝ հիմնվելով վերջինիս  նախադեպերի վրա:

Քննարկման ընթացքում կառավարման ամբիոնի ուսանողները հարցը դիտարկեցին նաև  գործատուի տեսանկյունից: