Հոկտեմբերի 13 2020
SGGW

Էրազմուս+ փոխանակման ծրագրի նոր հնարավորություն  Վարշավայի բնական գիտությունների համալսարանում (Լեհաստան)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Վարշավայի բնական գիտությունների համալսարանի հետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա  է

  • 2 տեղ՝ մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2020-2021թթ. ուստարվա գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն տվյալ համալսարանում:

Մանրամասների համար կարող եք այցելել Համալսարանի հետևյալ կայքը՝

https://www.sggw.pl/en/

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 15-ը  հետևյալ  հասցեով՝

 https://forms.gle/y7XdTaJ2qmTHvGSX9

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ, կամ գրել erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին: