Հունվարի 12 2021
thumbnail IMG 3479

ԵՄՀ–ում հետազոտական պրակտիկան ավարտեց Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) դոկտորանտը

Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) դոկտորանտ Ֆարուկ Բուկաբարան Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում եռամսյա հետազոտական պրակտիկա անցավ Եվրասիա միջազգային համալսարանում։ «Ուսուցչի դերը օտար լեզուների ուսուցման մեջ. ուսուցում, մեթոդաբանություն և ուսուցման ռազմավարություն. համեմատական ուսումնասիրություն Եվրասիա միջազգային համալսարանի և Արևմտյան Ալժիրի համալսարանների միջև» թեմայով իր հետազոտությունը դոկտորանտն իրականացրեց ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանի ղեկավարությամբ:

Հետազոտությունն իրականացնելու նպատակով դոկտորանտ Ֆարուկ Բուկաբարան ներգրավվեց համալսարանական ուսումնառության գործընթացին, հանդիպումներ ունեցավ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: 48390418 343111619851652 7901098988219138048 n

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ ընձեռվեց հնարավորություն հետազոտական պրակտիկաս անցնել Եվրասիա միջազգային համալսարանում։ Շնորհակալ եմ ԵՄՀ անձնակազմին՝ գիտական նյութերով ապահովելու և ցուցաբերած բացառիկ աջակցության համար։ Հայաստանում անցկացրած ժամանակս ամենաանմոռանալիներից էր. ավելի լավ էր կտրել այսքան մղոն ճանապարհ, քան կարդալ հազարավոր գրքեր Հայաստանի մասին: Մարդիկ այստեղ շատ ընկերասեր ու հյուրընկալ են, իսկ ցուրտ եղանակը ոչ մի կերպ չխոչընդոտեց այս  հնագույն պատմական երկիրը բացահայտելուն»,-իր տպավորություններով կիսվեց հետազոտողը: