Մայիսի 14 2021
img 3129

Էրազմուս փորձը կլոր սեղանի շուրջ համախմբեց բուհի ուսանողներին

2021թ. մայիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում Էրազմուս+  միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողների՝  Շողեր Գալստյանի («Կառավարում» մասնագիտություն, բակալավրիատ), Ժենյա Մաղաքյանի («Նախագծերի կառավարում» մասնագիտություն, մագիստրատուրա) և Արմինե Բարսեղյանի («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն, բակալավրիատ) մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվեց միառժամանակ՝ դեմ առ դեմ և առցանց: Լսարանում ուսանողները կարողացան դիտել առցանց հարթակում միացած Ժենյայի ներկայացումը և ուղղել հարցեր նրան:

Հանդիպման ընթացքում Էրազմուս+ ծրագրին մասնակցած ուսանողները ներկայացրին հյուրընկալած բուհերը, նրանց առանձնահատկությունները, կառուցվածքը, կրթական  ծրագրերը,  դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը:

Նշենք, որ Շողերը ուսումնառությունը շարունակել էր Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Լիտվա), Ժենյան՝ Վարշավայի բնական գիտությունների համալսարանում (Լեհաստան), Արմինեն՝ Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում (Իսպանիա):

Հատուկ քննարկման առարկա դարձավ տարբեր համալսարաններում դասավանդման մեթոդների առանձնահատկությունները, ՔՈՎԻԴ-ով պայմանավորված սահմանափակումները, առաջ քաշված դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները:

Ուսանողները մեծ ոգևորությամբ խոսեցին նախքան շարժունակությունը և դրա ընթացքում իրենց հաղթահարած խոչընդոտների մասին, ներկայացրին  իրենց ընթացիկ նվաճումները և հայացք գցելով իրենց անցած ուղղուն՝ խորհուրդ տվեցին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներին լինել առավել նախաձեռնող, ակտիվ և մասնակցել փոխանակման ծրագրերին:  48390418 343111619851652 7901098988219138048 n

Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր համեմատական զուգահեռներ անցկացնել հյուրընկալող բուհերի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:

Հիշեցնենք, որ կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր: