Հունիսի 22 2021
img 6256

Հայտնի են  2021-2022 ուստարվա  Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակակիրները

Ս․թ. հունիսի 17-ին ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի կրթաթոշակակիրների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանի ուղղորդմամբ պարզաբանեցին իրենց հուզող մի շարք հարցեր: Ն. Ջոմարդյանը հանգամանալից անդրադարձավ  կրթական պայմանագրում ամրագրված մի քանի եդրույթներին, կրեդիտների փոխճանաչմանը, շարժունության ընթացքում առաջացող հնարավոր դժվարություններին և ձեռքբերումներին:

Նշենք, որ շարժունության ծրագրի շրջանակում ԵՄՀ վեց ուսանողի հնարավորություն է ընձեռվել 2021-2022 ուստարվա Աշնանային կիսամյակի իրենց ուսումնառությունը շարունակել Վալենսիայի համալսարանում (Իսպանիա), Արիստոտելի համալսարանում (Հունաստան), Հռոմի Սապիենզայի համալսարանում (Իտալիա), Մասսարիկի համալսարանում (Չեխիա):

ԵՄՀ ողջ թիմը ևս մեկ անգամ շնորհավորում է կրթաթոշակակիրներին, մաղթում է հաջողություն իր ուսումնատենչ ուսանողներին:

Մենք ուշիուշով կսպասենք նրանց ձեռքբերումներին և կկիսվենք հաջողություններով: