Հուլիսի 07 2021
thumbnail image 2

Էրազմուս+ աշխատակիցների փոխանակման ծրագիրն իրականացվեց Սանտյագո դե Կոմպոստելլա համալսարանի աշխատակցի մասնակցությամբ

Էրազմուս+ աշխատակիցների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում իրականացվեց հերթական շարժունությունը, որի մասնակիցն էր  Սանտյագո դե Կոմպոստելլա համալսարանի միջազգային կապերի կենտրոնի աշխատակից Լուսիա Սեսիլիա Բաեիրո Վալադարեսը: ՔՈՎԻԴ համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ շարժունությունն իրականացվեց առցանց հարթակում: Միջազգային փոխանակման ծրագիրը ներառում էր մի շարք միջոցառումներ և քննարկումներ: Քննարկումներին մասնակցեցին Եվրասիա միջագային համալսարանի միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը, կենտրոնի աշխատակիցներ՝ Մերի Շահբազյանը, Փարսա Յաղուբզադե Շահբասթարեն, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը, Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի աշխատակից Արմինե Մանասյանը: 48390418 343111619851652 7901098988219138048 n

Առցանց հարթակում Սանտյագո դե Կոմպոստելլա համալսարանի աշխատակից Լուսիա Սեսիլիա Բաեիրո Վալադարեսը և ԵՄՀ ներկայացուցիչները քննարկեցին ազգային և միջազգային մակարդակում բազմակողմանի հաղորդակցության կառուցվածքը, միջազգային ուսանողների հավաքագրմանը միտված բուհերի մարքեթինգային ռազմավարությունները, սոցիալական ցանցերի արդյունավետ կառավարման մեխանիզմները և մի շարք այլ հարցեր:

Որպես հանդիպման ամփոփում՝ գործընկեր բուհերի աշխատակիցները քննարկեցին հետագա անելիքները: Արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց կազմակերպել նմանօրինակ հանդիպումներն առավել հաճախ և կիսվել գործընթացների զարգացման ու ոլորտային քաղաքականության մշակման ուղղությամբ կուտակված իրենց փորձով: