Հունիսի 30 2017
IMG 0410 e1499413197547

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում արտերկրում վերապատրաստվելու և փորձի փոխանակման ևս մեկ փորձառություն

IMG 0434 e1499413244930Սույն թվականի հունիսի 27-ին ԵՄՀ որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Ջիլավյանը  Համալսարանի աշխատակազմի և ուսանողների հետ կիսեց Չեխիայի Մասարիկ համալսարանում ձեռքբերած իր գիտելիքներն ու փորձը:

Վերջինս այդ փորձառությունը ստացել էր  Եվրոպական հանձնաժողովի «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 9-15-ը     Չեխիայի Մասարիկ համալսարան կատարած այցի ընթացքում, որտեղ  մասնակցել է  ,,Understand the WORLD” խորագրով վերապատրաստմանը:

 

Հանդիպման սկզբում Մ. Ջիլավյանը նախ անդրադարձ կատարեց այցի հիմնական  նպատակներին, խոսեց  Բռնո և Պրահա քաղաքներում իրականացրած հանդիպումների մասին, այնուհետև ներկայացրեց վերապատրաաստման թեմաների առանձնահատկությունները և դրանց  ազդեցությունը   իր հետագա գործունեության, ինչպես նաև բուհում իրականացվող գործընթացների լավարկման համար:

 

Հանդիպմանը ներկա էին ԵՄՀ աշխատակազմը, թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ և դասախոսներ, ովքեր հնչեցրեցին իրենց հուզող հարցերը և ծավալվեց հետաքրքիր քննարկում: