Օգոստոսի 30 2019
69735858 2424293817817603 176902495967117312 n

Էրազմուս+ ծրագրին մասնակցած ԵՄՀ ուսանողի հաջողությունները շարունակվում են

«Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Քնարիկ Մելոյանը, որը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում 2018-2019 ուստարվա աշնանային կիսամյակում ուսումնառությունը շարունակել էր Իսպանիայի Վալենսիա համալսարանում, այժմ՝ սեպտեմբերի 7-18-ը, Վրաստանում կմասնակցի Էրազմուս+ երիտասարդների փոխանակման ծրագրին «Non-Formal Plants» խորագրով։ Ծրագրի կազմակերպիչն է «Սառնաղբյուրի Երիտասարդական կենտրոն-Youth and Community Action Club» հասարակական կազմակերպությունը։
Մաղթում ենք մեր ուսանողուհուն հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ծրագրի շրջանակում։