Հոկտեմբերի 05 2021
aristotelian university

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում (Հունաստան)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի (Հունաստան) հետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Դիմել կարող են բակալավրի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողներ, ովքեր 2021-2022թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում:

Բակալավրի ուսանողները պետք է լինեն առնվազն մեկ տարվա ԵՄՀ ուսանող:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ Նոյեմբերի 4-ը հետևյալ հասցեով՝ https://forms.office.com/r/Gukv8r5f6r 

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 կամ հունարենի B1 մակարդակ: Առաջնությունը կտրվի իսպաներենին տիրապետող թեկնածուներին:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 401 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին: