Նոյեմբերի 06 2017
Mykolas Romeris University logo.svg 1

Էրազմուս + փոխանակման ծրագիր Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում

Սիրելի՛ դասախոսներներ և աշխատակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ իրականացվող փոխանակման ծրագրի նոմինացիայի և դիմումների հայտերի ներկայացման շրջանը (1 տեղ՝ 5 օր դասավանդման կամ դասընթասների մասնակցության համար)։
– Նոմինացնում է ԵՄՀ հանձնախումբը մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը,
– Նոմինացված աշխատակիցը էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը,
– Նոմինացված մասնակիցը դիմում է մինչև նոյեմբերի 30-ը։
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն կամ գրել հետևյալ էլ․ հասցեին՝ nune.jomardyan@eiu.am: