Ս․թ․ մարտի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի (ESN) երևանյան ներկայացուցչությանը։
«Ուսանողներն օգնում են ուսանողներին»․ հենց այս կարգախոսի շուրջ համալսարանի կոնֆերենս սրահում համախմբվեցին ԵՄՀ ուսանողները և ուսանողական ցանցի համակարգողները։
Ուսանողներին ողջունեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը։ Վերջինս կարևորեց ուսանողների հասարակական գործունեությունը և նախաձեռնողականությունը միջազգային ուսանողներին աջակցելու հարցում և կոչ արեց բոլոր ուսանողներին ցուցաբերել ակտիվություն։
Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության նախագահ Նենսի Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց երևանյան թիմի աշխատանքները, համագործակցությունները և ապագայի տեսլականը։ Իր խոսքում Նենսին նշեց, որ որպես Եվրասիա վարժարանի շրջանավարտ, ուրախ է տեսնել հարազատ կրթօջախի պատրաստակամությունը ուսանողների կողքին լինելու և համագործակցելու հարցերում։ ԵՄՀ ասպիրանտ, Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության փոխնախագահ Շուշանիկ Գալոյանը և ներկայացուցիչ Հերմինե Ֆանյանը ուսանողներին ներկայացրին Էրազմուս ուսանողական ցանցի պատմությունը։
Հաջորդիվ, հանդիպման մասնակիցներին ողջունեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանողուհի Ջուլիա Մարտինեզ Տոմեն։ Նա ներկայացրեց Իսպանիայի կրթական համակարգը և մշակույթը ։ Նշենք, որ Ջուլիան Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային շարժունության ծրագրի շրջանակում՝ Ջուլիան մագիստրոսական թեզի իր հետազոտությունը իրականացնում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնի համակարգմամբ:
Հանդիպումն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ։