Հոկտեմբերի 21 2022
մոնե իրավական

«Մոտարկում ԵՄ իրավունքին․ տեսություն և պրակտիկա» խորագրով աշխատաժողով

Հոկտեմբերի 19-ին կայացել է «Մոտարկում ԵՄ իրավունքին․ տեսություն և պրակտիկա» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում էի ՀՀ ԱԺ աշխատակազմը, հանձնաժողովների փորձագետները և պատգամավորների օգնականները։

Աշխատաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել «Աջակցություն ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ ՀԸԳՀ շրջանակում օրենսդրական մոտարկման գործընթացում» ծրագրի գլխավոր փորձագետ Ամալյա Ոսկանյանը՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում իրականացրել են վերապատրաստումներ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, մշակվել են ուղեցույցներ, որոնք կարող են օրենսդրական մոտարկման ընթացքում աջակցել և՛ քաղաքացիական հասարակությանը, և՛ քաղծառայողներին։

Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի համակարգող Աննա Խվորոստիանկինան էլ զեկույց է ներկայացրել «Կրթաթոշակ իրավական մոտարկման համար. Համագործակցության մշակում ակադեմիական շրջանակների և քաղաքականություն մշակողների միջև» թեմայով:

Հունաստանի խորհրդարանի փորձագետներն օրինագծերի մշակման վերաբերյալ կիսվել են իրենց փորձով և ներկայացրել կատարված աշխատանքները: