Եվրասիա միջազգային համալսարանը հրավիրում է մասնակցելու ամենամյա ավանդական «Կարիերայի օր» նախագծին, որն այս տարի կրելու է «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը:
Միջոցառման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին իրազեկել աշխատաշուկայի արդի պահանջներին, նրանց տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, ստեղծել գործատուների հետ անմիջական երկխոսության յուրօրինակ հարթակ, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում ուսանողների մրցունակության բարձրացմանը:
Նախատեսում ենք, որ Հայաստանի առաջատար գործատուները համալսարանի ընդարձակ սրահներում համապատասխան տաղավարներով կներկայացնեն իրենց ընկերությունները, միաժամանակ նրանց հնարավորություն կտրամադրվի լսարաններում վարել սեմինար-քննարկումներ (#masterclasses), որոնց ընթացքում ուսանողները կծանոթանան համապատասխան ոլորտի ձեռքբերումների, արդի խնդիրների և մի շարք այլ գործնական հարցերի մասին: Միջոցառումը բաց է լինելու ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար:
Սիրով հրավիրում ենք բոլոր ուսանողներին մասնակցելու այս աշխատաշուկային և գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/r/H85aSsxibu
Ինչպես նաև սիրով հրավիրում ենք բիզնես ընկերություններին մասնակցելու այս նախագծին՝ համապատասխան տաղավարով (անվճար) և ակնկալում ենք հյուընկելել նաև ընկերության ներկայացուցչին, որը կվարի համապատասխան թեմայով սեմինար-քննարկումը (եթե նպատակահարմար եք գտնում)։
«Կարիերայի օր» նախագիծը կայանալու է Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան, Ազատության 24/2) ապրիլի 8-ին ժամը՝ 10:30-16:00:
Միջոցառման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել (010) 249438 հեռախոսահամարով կամ գրել էլ. նամակ՝ mary.shahbazyan@eiu.am

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, Իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան նախաձեռնել է վարպետության դաս՝ ՀՀ ԱՆ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ» թեմայով:

Վարպետության դասը կվարեն ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանը և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը:

ԵՄՀ Իրավագիտության ամբիոնին կից գործող իավաբանական կլինիկան կազմակերպում է «Քաղաքական Ժեստիկուլյացիա» թեմայով վարպետության դաս:

Այն կվարի դիվանագետ, միջազգայնագետ Կարեն Ղազարյանը։

Դասընթացին կարող են մասնակցել նաև այլ բուհերի ուսանողները՝ գրանցվելով հետևյալ հղումով https://forms.gle/euyHgYDcA53szHB47

The #ErasmusDays2021 will take place on the 14, 15 and 16th of October, 2021. This international celebration is an opportunity to highlight the diversity of educational projects all over Europe and beyond.

The #ErasmusDays2021 will focus on social inclusion, digital transformation, sustainable development and participation in democratic life. #ErasmusDays participants are invited to highlight their former projects, but also to build the Europe of tomorrow.

We are inviting you on 15th October, at 16:00 – 18:00 PM to the Eurasia International University of Yerevan to celebrate #ERASMUSDAYS with us and to mark this day as your unforgettable day of the year.

Once Erasmus, Always Erasmus!

For more information: https://forms.office.com/r/y3kEbuw4Eb

ԷՐԱԶՄՈՒՍ+ Ծրագիր, որը փոխում է կյանքդ և ընդլայնում մտահորիզոնդ
Այս տարի ամենամյա #Էրազմուսօրեր-ը կանցկացվեն 2021թ. հոկտեմբերի 14, 15 և 16-ին։ Միջազգային այս տոնակատարությունը ևս մեկ հնարավորություն է՝ ընդգծելու կրթական ծրագրերի բազմազանությունը Եվրոպայում և անդին։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16-ից 18-ը #Էրազմուսօրեր-ի շրջանակներում մենք կներկայացնենք ինչպես մեր նախկին ծրագրերը, այնպես էլ՝ ապագային միտված նախագծերը։
#Էրազմուսօրեր 2021-ի հիմնական շեշտն այս տարի սոցիալական ներառականությունն է, թվային տրանսֆորմացիան, կայուն զարգացումն ու մասնակցությունը ժողովրդավարական կյանքին։
#Էրազմուսօրեր-ի ծրագրի մասին տեղեկատվության համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/r/y3kEbuw4Eb։

2021թ․ սեպտեմբերի 30-ին` ժամը 14։20-ին, Իրավագիտության ամբիոնին կից գործող  Իրավաբանական կլինիկան  «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում  կկազմակերպի գործնական հմտությունների զարգացմանն ուղղված վարպետության դաս՝ «Դատական փորձաքննությունը՝ որպես ապացույցի տեսակ» թեմայով:

Վարպետության դասը կվարի ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի կրիմինալիստ փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։

Հանդիպումը կկազմակերպվի հիբրիդ ձևաչափով՝ միառժամանակ՝ դեմառդեմ և ZOOM ծրագրային հարթակում։

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել ՀՂՄԱՄԲ՝ https://forms.gle/wWMeYCnW1DSGshJC9

Մուտքն ազատ է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԵՄՀ հարգելի՛ ուսանողներ
Ահա մոտեցել է ՁԵԶ համար սպասված պահը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու 1-ին, 2-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպման և ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը։
Կսպասենք ՁԵԶ ԵՄՀ դահլիճում (425), իսկ անակնկալների մասին՝ այդ օրը։
📍 Հորդորում ենք խստորեն հետևել հակահամաճարակային կանոնների պահմանմանը, կրել դիմակ և հաճախակի ախտահանել ձեռքերը։
Հարգանքներով՝
Եվրասիա միջազգային համալսարան
Օգոստոսի 24-ին՝ ժամը 19.00-ին, Ֆարմացիայի ամբիոնը հրավիրում է մասնակցելու առցանց բաց դռների։
Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել https://forms.gle/S6C1Am1mn417fYAV7 հետևյալ հղումով, որպեսզի ստանաք ZOOM հանդիպման հղումը։
Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրի տևողությունը 1.5 տարի է:
2021-2022 ուստարվա դիմորդների համար սահմանված է ուսման վարձի 20% զեղչ։

The Department of International Relations of EIU is organizing a meeting-discussion with Julia Martinez Tome, a student of the University of Santiago de Compostela, Spain, who has carried out her Erasmus + Mobility Program at EIU.

During the meeting, Julia will present the results of her Master’s thesis research, which she has conducted in Armenia. She will also talk about her experience in Armenia, achievements, and obstacles encountered.

The meeting will take place on July 12, 2021, at 12 o’clock,  room No. 413 at Eurasia International University.

Address: 24/2 Azatutyan, Yerevan, tel .: 010 29 90 88 (ext. 109), info@eiu.am, erasmus@eiu.am.

ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնը կազմակերպում է հանդիպում-քննարկում Էրազմուս+ շարժունության ծրագրով ուսումնառությունը ԵՄՀ-ում շարունակած Սանտյագո դե Կոմպոստելլա (Իսպանիա) համալսարանի ուսանողուհի Ջուլիա Մարտինեզ Տոմեի հետ:

Հանդիպման ընթացքում Ջուլիան կներկայացնի մագիստրոսական թեզի շրջանակում  Հայաստանում կատարած իր հետազոտության արդյունքները, կխոսի նաև հայաստանյան իր փորձառության, նվաճումների ու հանդիպած խոչընդոտների մասին:

Հանդիպումը տեղի կունենա 2021թ-ի հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին,  Եվրասիա միջազգային համալսարանի 413 լսարանում.

☎️ հասցե` ք.Երևան, Ազատության 24/2, հեռ.` 010 29 90 88 (ներքին`109), info@eiu.am, erasmus@eiu.am :