Նոյեմբերի 25 2016
thumbnail image 0 02 05 008919fc8ee8f1bcafba17ba26761c282bab64057f0905b0c1aacb69b00660d8 V

Եվրասիականների այցը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ

Եվրասիա միջազգային համալսարանի  և Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետև` ՄԱԿ) հայաստանյան հանրային տեղեկատվության վարչության միջև  2013 թ.-ին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ԵՄՀ գրադարանը ուսանողների հետ միասին 2016 թվականի նոյեմբերի 25-ին կատարեց ճանաչողական այց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:
Ուսանողները այցի ընթացքում ծանոթացան ՄԱԿ-ի գործունեությանը, Հայաստանում կատարած առաքելությանը,thumbnail_img_20161125_151106 արժեքներին, ինչպես նաև  համաշխարհային օրակարգին: Ուսանողների համար ցուցադրվեցին ուսուցողաճանաչողական բնույթի տեսանյութեր, որոնք վերաբերում էին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝ուղղված  այնպիսի ռազմավարությունների կիրառմանը, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և  մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում:

Հավելենք նաև, որ Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանը ունի ՄԱԿ-ի անկյուն, որը հաճախ թարմացվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրվող եռալեզու նոր գրականությամբ: