Մայիսի 13 2021
174625619 1756051204573218 8728699727812628709 n

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ

Ի գիտություն ԵՄՀ-ի ԳԹԿ-ով հայտագրված դիմորդների՝
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին: Ըստ այդմ.
🟧 Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը հունիսի 8-ին է,
🟧 Օտար լեզուները՝ հունիսի 11-ին,
🟧 Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին,
🟧 Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին,
🟧 Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին և
🟧 Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին: