Մարտի 10 2021
1

Էրազմուս+ փոխանակման ծրագիր  Մասարիկի համալսարանում (Չեխիայի Հանրապետություն)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է    Մասարիկի Համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առաջադրման համար պահանջվում է՝

  • Անգլերենի իմացության B2 մակարդակ:

Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝

https://forms.gle/CSaoUyRpgGpiE1cT6

Հետաքրքրված ուսանողները առցանց համակարգում պետք է ներկայացնեն՝

  • Ինքնակենսագրություն
  • Մոտիվացիոն նամակ
  • Գնահատման տեղեկագիր
  • Կրթական պայմանագիր

Այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`

https://czs.muni.cz

Ծրագիրը բաց է մինչև 2021թ. մարտի 27-ը:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am  էլեկտրոնային հասցեին: