Փետրվարի 04 2021
thumbnail photo 1614108389524

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Հռոմի Սապիենզա համալսարանում (Իտալիա)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է    Հռոմի Սապիենզա Համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Դիմելու գործընթացը կազմված է երեք փուլերից՝

  • Առաջադրում – Թեկնածուների ընտրություն և առաջադրում
  • Առցանց դիմում – Սապիենցայի տեղեկատվական համակարգում առաջադրված թեկնածուների կողմից հայտի և փաստաթղթերի ներկայացումը
  • Վերջնական ընտրություն – Ընտրության արդյունքները մինչև 2021 թվականի ապրիլի վերջ:

Առաջադրման համար պահանջվում է՝

  • Իտալերենի կամ անգլերենի իմացության B2 մակարդակ:

Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝

Բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողները առցանց համակարգում պետք է ներկայացնեն՝

Ասպիրանտները առցանց համակարգում պետք է ներկայացնեն՝

  • Ինքնակենսագրություն
  • Մոտիվացիոն նամակ
  • Ընտրված դասընթացները (մասնագիտություններին և առարկաներին կարելի է ծանոթանալ https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes)
  • Մանրամասն հետազոտական պրան
  • Հրապարակումների ցանկ
  • Հաստատման նամակ գիտական ղեկավարի կողմից

Ծրագիրը բաց է մինչև 2021թ. մարտի 1-ը:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am  էլեկտրոնային հասցեին: