Հունիսի 17 2021
slide1 1

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Տոմարի Պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է    Տոմարի Պոլիտեխնիկական համալսարանի  հետ   Էրազմուս+ ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Ծրագիրը նախատեսված է մեկ ուսանողի համար։

Առաջադրման համար պահանջվում է՝

  • Անգլերենի իմացության B2 մակարդակ:

Համալսարանի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝

http://www.gri.ipt.pt/?pag=44&lng=EN

Առաջարկվող կրթական ծրագրերի համար այցելեք հետևյալ կայքը՝  http://www.gri.ipt.pt/?pag=6&lng=EN

Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/R7RW1QjmucpJJJW86

Ծրագիրը բաց է մինչև 2021թ. հունիսի 28-ը:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am  էլեկտրոնային հասցեին: