Մայիսի 04 2020
photo Erasmus

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Վալենսիայի համալսարանում

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է     Վալենսիայի Համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա  է  3 տեղ՝ բակալավրի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2020-2021թթ. աշնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն Վալենսիայի համալսարանում:

  • Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իրացության B2, իսպաներենի՝ B1 մակարդակ:
  • Ուսանողներին առաջադրում է ԵՄՀ հանձնախումբը մինչև ս․թ․ հունիսի 15-ը:
  • Առաջադրված ուսանողները էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ հունիսի 10ը  հետևյալ  հասցեով՝

https://forms.gle/FbJCMmJWysf7TMHP9

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնը  շարունակում է պատրաստվել  2020/21 ուսումնական տարվա փոխանակման ծրագրերին։ Սակայն, ելնելով Covid-19-ի հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներից, չի կարող մեկնաբանել, թե ինչպես կարող է կազմակերպվել գործընթացը: Այնուամենայնիվ,  ցանկանում ենք  տեղեկացնել, որ մենք չենք կարող երաշխավորել, որ փոխանակման ծրագիրը  հնարավոր կլինի կազմակերպել նախկին  գործընթացներին համապատասխան:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ նամակ գրելով erasmus@eiu.am  էլեկտրոնային հասցեին: