Օգոստոսի 26 2021
slide2

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Հռոմի Սապիենզա համալսարանում (Իտալիա)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է    Հռոմի Սապիենզա Համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Դիմելու գործընթացը կազմված է երեք փուլերից՝

  • Առաջադրում – Թեկնածուների ընտրություն և առաջադրում
  • Առցանց դիմում – Սապիենզայի տեղեկատվական համակարգում առաջադրված թեկնածուների կողմից հայտի և փաստաթղթերի ներկայացումը
  • Վերջնական ընտրություն – Ընտրության արդյունքները՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի վերջ:

Առաջադրման համար պահանջվում է՝

  • Իտալերենի կամ անգլերենի իմացության B2 մակարդակ:

Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/r/VbxYHs3YSy

Ծրագիրը բաց է մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am  էլեկտրոնային հասցեին: