Մայիսի 06 2021
img 20210411 wa0046 01

ԵՄՀ ուսանողուհին Էրազմուս+ ծրագրի շրջանակում Իսպանիայի Վալենսիա համալսարանում է

Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Արմենակյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով մեկնել է Իսպանիա, որտեղ 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը կստանա Վալենսիա համալսարանում:

Կարինեն իր ջերմ ողջույններն է հղում Վալենսիա քաղաքից և մեզ հետ կիսվում իր տպավորություններով.

«Ջերմ ողջույններ արևոտ Վալենսիայից. համաճարակային խիստ պայմաններից ելնելով՝ այստեղ ուսումնառության գործընթացն ընթանում է հիբրիդային ձևով՝ ինչպես լսարանում, այնպես էլ առցանց։ Դասերը շատ հետաքրքիր և ինտերակտիվ են անցնում։ Դրանց հետ կապված բարդություններ չառաջացան, քանի որ դասավանդման մեթոդները և մոտեցումները մեզ ծանոթ էին Եվրասիա միջազգային համալսարանից։

Սահմանափակումների պատճառով արտահամալսարանային միջոցառումներին ոչ միշտ ենք կարողանում մասնակցել, այդուհանդերձ հասցրել ենք այցելել որոշ տեսարժան վայրեր։

Վերադանալուն պես սիրով կիսվեմ իմ փորձով և անմոռանալի տպավորություններով»: