Ապրիլի 10 2020
93101461 2853006781460826 5162965991654686720 n

ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի լաբորատորիաները ևս մեկ անգամ համալրվեցին նորագույն սարքավորումներով

Չնայած COVID-19-ի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակին` Եվրասիա միջազգային համալսարանը չի դադարում գիտակրթական պրոցեսների կատարելագործմանն ու փորձարարական աշխատանքների բարելավմանն ուղղված գործընթացների իրականացումը:
Անցած շաբաթվա ընթացքում Ֆարմացիայի ամբիոնի լաբորատորիաները ևս մեկ անգամ համալրվեցին նորագույն սարքավորումներով, որոնք կնպաստեն միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան կրթության ապահովմանը և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը: