Նոյեմբերի 07 2019
IMG 6180

Բաց դաս` նվիրված ֆինանսական գրագիտությանը

Այսօր՝ ս․թ․նոյեմբերի 7-ին, Եվրասիա միջազգային համալսարանի և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված ֆինանսական գրագիտությանը։

Դասը վարեցին ԱյԴի բանկի Ռեգիոնալ կառավարիչ Դավիթ Լազարյանը, Վաճառքների կառավարիչ Ջուլիետա Մարտիրոսյանը և Արաբկիր մասնաճուղի կառավարիչ Սմբատ Ավագյանը։ Դասախոսության ընթացքում բանկի ներկայացուցիչները լսարանին ծանոթացրեցին քարտային մշակույթին, քարտերի ծագման պատմությանը և դրանց կիրառելիությանը, կանխիկ և անկանխիկ գործարքների տարբերություններին և առավելություններին, խոսեցին քարտերի էվոլուցիայի մասին, հանգամանալից ներկայացրին ՀՀ-ում թողարկվող քարտերի տեսակները, անվտանգության չափանիշները, անդրադարձան նաև  ԱյԴի Բանկի քարտատեսակներին։

Ինտերակտիվ դասի ավարտին կազմակերպվեց խաղ-մրցույթ, որի հաղթողներին շնորհվեցին անակնկալ նվերներ։