Ապրիլի 10 2018
IMG 1901

«Ֆրանսերեն լեզվի և Ֆրանկոֆոնիայի շաբաթը Եվրասիա միջազգային    համալսարանում  

IMG 0446 1Լինելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը մշակույթի տարածման յուրօրինակ օրրան է: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ միջամշակութային հաղորդակցության համատեքստում ֆրանսերենի ուսուցումը և ֆրանսերենով հաղորդակցությունը դառնում է ժամանակի հրամայական:

Այսօր՝ ապրիլի 9-ին, Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համատեքստում (Ֆրանսերեն լեզվի և Ֆրանկոֆոնիայի շաբաթ) ֆրանսերենով բեմադրվեց ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ստեղծագործությունը: Ողջունելով ներկաներին՝ ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի ֆրանսերենի դասախոս Էլյա Դավթյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի համեմատաբար երիտասարդ անդամ, հպարտ է այդ մեծ ընտանիքի մաս հանդիսանալու համար և կիսում է մարդասիրության ու համերաշխության արժեքները: Իր շնորհակալությունը հայտնելով ներկաներին՝ Է.Դավթյանը ազդարարեց միջոցառումների սկիզբը: ԵՄՀ ուսանողները և հենակետային վարժարանի աշակերտները ֆրանսերենով  լավագույնս արտացոլեցին և ևս մեկ անգամ հ

IMG 1965

իշեցրին հայոց պատմության մնայուն հետքի՝ Ցեղասպանության իրականությունը՝ շեշտադրելով նաև հայ ազգի վերածնունդը:

Իր երախտիքի խոսքն արտահայտեց նաև ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանը, ով փաստեց ֆրանսերենով ելույթ ունեցող ուսանողների՝ լեզվի տիրապետման գործում զգալի առաջընթացը և այդ կապակցությամբ հայտնեց իր գոհունակությունը:

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը օրը համարեց հիշարժան համալսարանի համար և շնորհակալություն հայտնեց ուսանողներին և հենակետային վարժարանի աշակերտներին հայոց պատմության դեռևս չլուծված ամենամեծ խնդիրը մեկ անգամ ևս բարձրաձայնելու համար և հույս հայտնեց, որ նոր սերունդը  կպահպանի պահանջատիրական իր իրավունքը: