Դեկտեմբերի 24 2020
thumbnail IMG 20201224 142033

Նվեր ԵՄՀ գրադարանին

Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կողմից նվեր է տրամադրվել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղեցույցների հայերեն թարգմանությունները:

Հավելենք, որ Եվրոպայի խորհուրդը Եվրոպական միության և Եվրոպայի խորհուրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգով ֆինանսավորվող «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայստանում» ծրագրի շրջանակներում իրականացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 5-րդ (ազատության և անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (արդար դատաքննության իրավունք, քրեաիրավական հայեցակետ), 7-րդ (պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա) և թիվ 7 Արձանագրության 4-րդ (կրկին չդատվելու և չպատժվելու իրավունք) հոդվածների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղեցույցների հայերեն թարգմանությունները