Մայիսի 30 2019
1

Գիտագործնական սեմինար «Ալիմենտային պարտավորություններ» թեմայով

IMG 1125Ալիմենտ բառը լատիներեն ծագում ունի և նշանակում է ապրուստի IMG 1117միջոց, սնունդ: Ալիմենտային պարտավորությունը, բացի իր անմիջական նպատակից, ունի նաև դաստիարակչական նշանակություն: Այն բարձրացնում է պատասխանատվության զգացումը ընտանիքի և հատկապես երեխաների հանդեպ՝ դրանով իսկ նպաստելով ընտանեկան իրավունքի հիմնական խնդրի լուծմանը:

2Իսկ ի՞նչ են իրենցից ենթադրում ալիմենտային պարտավորությունները։ Այս հարցը օգնեց պարզաբանել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ամալիա Խալաթյանը «Ալիմենտային պարտավորություններ» թեմայով գիտագործնական սեմինարի ժամանակ, որը կայացավ ս․թ․ մայիսի 30-ին։ Հանդիպման նախաձեռնությունը Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին էր։ Սեմինարի ընթացքում բանախոսը հանգամանալից պատասխանեց ուսանողների հարցերին, հարցադրումների հիման վրա պրակտիկ դեպքերի քննարկման միջոցով առավել մանրամասն բացատրեց ոլորտը կարգավորող իրավական նորմերը։

Հանդիպման ավարտին Ամալիա Խալաթյանը մասնակիցներին առաջարկեց լուծել խնդիր, որը վերաբերում էր ամուսնալուծության և ալիմենտի պահանջի մասին հայցադիմում կազմելուն։