Մարտի 19 2018
IMG 0595 1

Գիտագործնական սեմինար «Ֆրանչայզինգի զարգացման միջազգային փորձը» թեմայով

IMG 05882018 թվականի մարտի 16-ին ԵՄՀ կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար՝ «Ֆրանչայզինգի զարգացման միջազգային փորձը» թեմայով, որը վարեց նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. դոցենտ Լիլյա Ավետիսյանը: Սեմինարին մասնակցում էին ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը:  Հանդիպման սկզբում բանախոսը հանագամանալից բացատրեց ֆրանչայզինգի էությունը, զարգացման ընթացքը, այդ թվում ներկայացրեց ֆրանչայզինգի համաշխարհային շուկայի վերաբերյալ վիճակագրական  վերլուծություն զարգացած և զարգացող երկրների կտրվածքով՝ անդրադառնալով հատկապես այն երկրներին, որտեղ ֆրանչայզինգը առաջատար դիրքերում է, և որպես լավագույն օրինակ մեջբերեց գերտերություններին: Շարունակելով խոսքը՝ Լ.Ավետիսյանը ներկայացրեց նաև այդ երկրներում ֆրանչայզինգի զարգացմանը նպաստող գործոնները և պատճառները՝ մասնավորապես կանգ առնելով այն փաստի վրա, որ բարձր տեմպերով զարգացող երկրներում կարգավորված է ոլորտի օրենսդրական դաշտը, մինչդեռ շատ երկրներ կարիք ունեն ոլորտում պետության օժանդակության: Ֆրանչայզինգի ոլորտների մասին խոսելիս Լ.Ավետիսյանը անկացրեց համեմատականներ երկրների միջև՝ մատնանշելով, որ ներկայումս համաշխարհային մասշտաբով առաջնատար է համարվում հասարակական սննդի ոլորտը: Զեկույցում ներկայացվեց նաև ՀՀ ֆրանչայզինգի շուկայի ներկայիս վիճակը, զարգացման հիմնախնդիրները և դրանց հաղթահարման մի շարք ուղիներ: Բանախոսը անդրադարձավ նաև 2018 թվականին ֆրանչայզինգի շուկայի համաշխարհային միտումներին և հեռանկարներին:

Ամփոփելով տեղեկատվությամբ հագեցած հանդիպումը՝ նշենք, որ ուսանողների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ֆրանչայզինգի համաշխարհային շուկայի ոլորտներում զեկուցողի կողմից կատարված վերլուծությանը և  ՀՀ շուկային: