Մարտի 14 2017
IMG 4493

Գիտագործնական սեմինար «Կոնֆլիկտները և դրանց կառավարման եղանակները» թեմայով

IMG 4494Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի նախաձեռնությամբ 2017թ. մարտի 14-ին տեղի ունեցավ գիտագործնական սեմինար`«Կոնֆլիկտները և դրանց կառավարման եղանակները» թեմայով, որը վարեց ԵՄՀ Կառավարման և ՏՏ ամբիոնի դասախոս` Ալինա Միքայելյանը: 

Սեմինարին ներկա էին` ԵՄՀ ուսանողական և դասախոսական անձնակազմը: 

Ա. Միքայելյանը ներկայացրեց  կոնֆլիկտ երևույթը և դրա  ընկալումը  տարբեր  ժամանակաշրջաններում, «Կոնֆլիկտոլոգիա» գիտության ծագումը և  ուսումնասիրության առարկան , կազմակերպությունում  կոնֆլիտների  պատճառները, տեսակները , ձևերը եվ դրանց կառավարման եղանակները:   Լսարանի մասնակցությամբ  ներկայացվեց  ու մեկնաբանվեց՝  կոնֆլիկտային անձի տեսակները ,  կոնֆլիկտի դրական   և  բացասական կողմերը :