Հոկտեմբերի 31 2016
31.10.2016 1

Գիտագործնական սեմինար «Որդեգրման գործընթացը պրակտիկայում» թեմայով

Իրավագիտության ամբիոնի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 31-ին կազմակերպվել էր «Որդեգրման գործընթացը պրակտիկայում» թեմայով ամենամյա գիտագործնական սեմինար, որը վարեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հոգաբարձության և խնամակալության մարմնի աշխատակից Անուշ Սարգսյանը:

Քննարկվեց ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 18-րդ գլուխը, որը վերաբերում է
երեխաների որդեգրմանը (դստերագրմանը): Սեմինարավարի կողմից մեջբերվեց ա31-10-2016_2յն տեսակետը, որ չնայած երեխաների որդեգրման ինստիտուտը ամրագված է  ՀՀ Ընտանեկան իրավունքում, այնուամենայնիվ, մեր երկրում դեռևս առկա են որդեգրման ընթացակարգերի ու իրավական հետևանքների տարբերություններ: Քննարկվեց  օրենքի այն  նախագծերը, որոնց ընդունմամբ կլուծվեն ՀՀ-ում որդեգրման առկա ընթացակարգերի և իրավական հետևանքների վերաբերյալ ինչպես իրավական, այնպես
էլ գործնական մի շարք խնդիրներ:

Եվրոպական բազմաթիվ երկրների օրինակներով ներկայացվեց որդեգրման գործընթացի վերաբերյալ պետական վերահսկողական տեսչական մարմնի ներդրման  դերի կարևորությունը:

Մատնանշվեց նաև վարչական շրջաններում գործող խնամակալության և հոգեբարձության մարմինների կարևոր և նպատակային գործունեությունը` երեխաների որդեգրման գործընթացի առնչությամբ:

Գիտագործնական սեմինարը ամփոփվեց մի շարք հետաքրքրաշարժ հարցադրումների ընդգրկուն պատասխաններից հետո:

Հավելենք, որ սեմինարին ներկա էին իրավագիտության ամբիոնի դասախոսական կազմը և թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: