Ապրիլի 18 2017
17952605_1688823267809523_9141957979326188075_n

ԳԻՏԵԼԻՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒՄ ԵՄՀ-Ի ԵՎ ՄՌՀ-Ի «ԷՐԱՍՄՈՒՍ +» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

17972302 1688825131142670 5632404559381529114 oՍ.թ. ապրիլի 18-ին ԵՄՀ-ում տեղի ունեցավ քննարկում «Ինովացիոն ժամանակակից տեսություններ. բաց և փակ ինովացիաներ, ճեղքող ինովացիաներ, օրինակներ» թեմայով: Քննարկումը կազմակերպվել էր «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում ԵՄՀ դասախոս Ք. Անտոնյանի՝ Լիտվայի Միկոլաս Ռոմերիս պետական համալսարան այցելության շրջանակներում կատարված դասախոսությունների արդյունքների իրացման նպատակով: Քննարկմանը մասնակցում էին մագիստրանտներ, ասպիրանտներ, դասախոսներ: Քննարկման ընթացքում վեր հանվեցին տարբեր ինդուստրիաների ինովացիոն զարգացման ուղիները, կատարվեցին անդրազգային կորպորացիաների ինովացիոն ռազմավարությունների համեմատական վերլուծություններ, քննարկվեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հնարավորությունները գլոբալ շուկայում ճեղքող ինովացիոն ռազմավարությամբ դիրքավորվելու առումով: